Մեր մասին
Ընկերությունը հիմնադրվել է Հայաստանում՝ սուրճի արտադրության լավագույն մասնագետների կողմից: Սուրճի արտադրության և վերամշակման մեր ընկերությունը հայկական սուրճի շուկային տվեց նոր` յուրահատուկ սուրճի համ ու բույր: Ընկերությունը ներմուծում է Արաբիկա և Ռոբուստա տեսակների սուրճ այնպիսի երկրներից, ինչպիսիք են Կոլումբիան, Հոնդուրասը, Գվատեմալան, Քենիան, Հնդկաստանը, Եթովպիան եւ այլն:
Մեր ապրանքանիշը
Արևելյան սուրճի պատրաստման հետ մեկտեղ ընկերությունը մասնագիտանում է նաև լուծվող սուրճի շուկայում: Ընդհանուր արտադրանքը ներառում է արևելյան սուրճի տեսականիներ, լուծվող սուրճի տեսականիներ, մանկական սուրճ և այլ տաք ըմպելիքներ: Բարձր որակավորում ունեցող մասնագետների, գերմանական սարքավորումների և յուրահատուկ, անուշաբույր սուրճի շնորհիվ ընկերությունը գրավում է ոչ միայն տեղական սպառողին, այլև արտասահմանում բնակվող սրճասերներին:
Ամենապահանջված ապրանքատեսակները
Համագործակցություն
Դարձի՛ր գործընկեր
Kaffa-ն միշտ բաց է նոր գաղափարների և համագործակցության համար: Բիզնես հարցումների կամ առաջարկների համար կապվեք մեզ հետ:




Խորհուրդներ
Ցանկանու՞մ ես պատրաստել համեղ և բուրավետ սուրճ: Կարդա՛ մեր խորհուրդները` իմանալու համար, թե ինչպես է անհրաժեշտ պատրաստել տարբեր տեսակի սուրճեր, ինչպես ստանալ փրփուրով կամ չոր սուրճ և շատ ավելին:
